Դու ծնվե՞լ ես արդյոք ,
Թե՞ դա ինձ թվում է, Այստեղ չկա ոչ ոք, Իսկ դա ինձ հյուծում է: Դու կա՞ս, գոյություն ունե՞ս, Թե՞ մտքերիս զոր գագաթն ես Երե՞կվա ստեղծած թեզն ու դերը Թե՞ մտացածին, անգո իմ սերը: Թե՞ դու միայն պատրանք ես , ստվեր Որ տանջել է ինձ հոծ տարիներ, Բայց միթե՞ մի մտքերի զարդը Դաձել է իմ ամենածանր բարդը: Բայց ո՛չ , Դու եղել ես իմ բաղձանքը Անտերունչ սրտի արձագանքը Քո պատկերը ես չեմ ձգել, Սոսկ իմ մեջ է այն ծնվել Բայց միթե՞ դու իմ վառ Երևակայությանս ծնունդն ես Իմ դարդոտ ու խելագար Անհագ սրտիս անմեղ սնունդն ես Չգիտեմ , Դու չկաս որ հարցնեմ Ու թվում է ծիծաղում են, Չնայած չկա այստեղ ոչ ոք Մտքիս միայն պինդ կառչում է… Դու ծնվել ես արդյո՞ք, Թե՞ դա ինձ արդեն թվում է: |
|
Սերը քոննա ու իմը,
Կյանքը իմը ու քոնը, խավարը մեր երկուսինը, Ալ վարդերը նորից մերը, Իհարկե երբ ճիջտ է ու կա մեր սերը, Սերը ճջտինն ա, Ճիջտը սիրողինը, Սիրողը սրտինը, Սիրտը մարդունը, Մարդը կյանքինը, ..............Կյանքը աջխարինը........... .................ՔՈՆԸ ՈՒ ԻՄԸ………………………… |
Եթե հանկարծ դու նորից գաս, Դու իմացիր,որ չեմ ների, Եթե դու նորից ինձ մոտ գաս, Մեծ սրտի թրթիռով, |
Աշու՛ն, ինչու՞ ես կրկին դու թախծում,
Ինչու՞ ես նրա մասին մտածում, Ու ստիպում ես ինձ, որ հիշեմ կրկին Մեր կապուտաչյա գարունն ու այգին: Հասկացի՛ր, աշու՛ն, որ նա էլ չկա, Դու իմ հարազա՛տ, իմ սիրո՛ վկա, Նա էլ չի գալու, էլ չի ժպտալու, Չէ՞ որ նա չկա, դարձել է ուրու: Մոռացի՛ր նրան, աշու՛ն իմ լալկան, Եվ ինձ էլ օգնիր մոռանալ նրան, Նրա պատկերը երբեք չհիշել, Ու չկարոտել, ու չկարոտել.... |
Քար էր քո սիրտը կամ էլ մի սառույց,
Ես էլ անկարող սառը արեգակ Մի՞թե դու ոչինչ չունեիր ինձ տալու, Մի՞թե քո սրտում չկային ջերմ խոսքեր Կամ մի կաթիլ սեր, որ ինձ ջերմացներ Էլ չեմ հավատա ես ոչ մի սիրո Խաղ էր ամենը, որ կոչում էիր սեր Սկզբից դու էիր այն առաջ տանում Հետո ձանձրացար ու մի կողմ թողիր, Բախտի ձեռքերին դու ինձ հանձնեցիր Երբ ես ցանկացա շարունակել խաղը Մի ամիս չանցած ավարտ ունեցավ Իր հետ բերելով դառն արցունք ու ցավ Սկիզբը դու էիր, ավարտը նորից դու սահմանեցիր Իսկ ես մի անզոր, սառը արեգակ Ոչինչ անել ինձ չթողեցիր |
Կուզեմ դադարել. . . .
Թափվող հորդառատ անձրևի նման: Կուզեմ մոռացվել. . . Քեզ համար գրված տողերիս նման: Կուզեմ չսիրել. . . Ինչպես չեն սիրում ոմանք սիրվածին: Կուզեմ ես մարել. . . Անչափ հաճելի մեղեդու նման: Ախ կուզեմ կորչել. . . Մտքիցս թռչող պատկերիդ նման: Կուզեմ լինել քո գրկում, Օ ալեկոծ իմ օվկիան: Փարվել քամոտ քո հոգուն , Ու սլանալ դեպի այն: Այն լուսավոր ու մթին, Այն հեռավոր ու անգին, Այն մշուշոտ երազին, Որ խորտակում ես կրկին. . |
Դե տրորիր դու այն հոգին,
Որ սովոր է քո կոշիկին. . . Դե մոռացիր այն խոսքերը, Որ գերի են մոռացումին. . . Ուրախացիր այն ամենից, Ինչ սովոր է դառը լացի. . . Փորձիր փախչել այն մտքերից Որ կարված են խղճիդ դատին: Շտապիր խփել վայր ընկածին, Որ հազիվ էր ոտքի կանգնել, Ընդդիմացիր այն խոսքերին, Որ կփորձեն սխալդ դատել: Այս ամենից հետո մի քիչ, Մարդու նման փորձիր ապրել, ԵՎ հասկանաս գուցե այդժամ, Որ դու ոչինչ չես հասկացել. . . |
Երբ լիալուսնի ստվերն է փռվում,
Աստղերին գերի երկնքի վրա. . . Երբ պատկերները միտքս են այրում, ԵՎ երբ հնչում է երգը մթության. . . Սրտիս անկյունում խարույկ է վառվում, Որն ինձ նետում է գիրկը լռության, Ինչ որ սպասումից շունչս է սառում, Արցունքն է դողում աչքիս կամարում: Մտքերիս ծառից սիրտս եմ պոկում, Ու շպրտում եմ գիրկն անվերջության, Որ անվերջի մեջ այն չհամրանա. Ու որ մոռանա համը ստրկության: Իսկ հոգիս փշոտ օդում գալարվում Ու փաթաթվում է ժպտացող սրտիս Որն ազատության կրակն աչքերում Իր գիրկն է առնում խենթամաշ հոգիս |
Պետք չէ,սիրելիս
Զուր ես երդվում Առանց երդման էլ ես հավատում եմ Որ հիմա օրդ մի դար է տևում Որ փուշ կարոտը քեզ ծվատում է Որ գիշեր ի լույս չես քնում հաճախ Որ իմ անունն ես կրկնում հաճախ Որ աղջկական քո մաքուր բարձին Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ Անգղ էլ լինի' արծիվ էթվում Որ քեզ աշխարհում ոչինչ չի թովում Որ առանց սիրուս կյանքդ կորած է Որ... Գիտեմ, ջանս, Զուր ես կրկնում Բայց գիտեմ և այն, Ինչ դու չգիտես. Առաջին սերը,ինչպես որ հացը, Ինչ էլ որ անես' միշտ կուտ է գնում. |