******
Դու ծնվե՞լ ես արդյոք , Թե՞ դա ինձ թվում է, Այստեղ չկա ոչ ոք, Իսկ դա ինձ հյուծում է: Դու կա՞ս, գոյություն ունե՞ս, Թե՞ մտքերիս զոր գագաթն ես Երե՞կվա ստեղծած թեզն ու դերը Թե՞ մտացածին, անգո իմ սերը: Թե՞ դու միայն պատրանք ես , ստվեր Որ տանջել է ինձ հոծ տարիներ, Բայց միթե՞ մի մտքերի զարդը Դաձել է իմ ամենածանր բարդը: Բայց ո՛չ , Դու եղել ես իմ բաղձանքը Անտերունչ սրտի արձագանքը Քո պատկերը ես չեմ ձգել, Սոսկ իմ մեջ է այն ծնվել Բայց միթե՞ դու իմ վառ Երևակայությանս ծնունդն ես Իմ դարդոտ ու խելագար Անհագ սրտիս անմեղ սնունդն ես Չգիտեմ , Դու չկաս որ հարցնեմ Ու թվում է ծիծաղում են, Չնայած չկա այստեղ ոչ ոք Մտքիս միայն պինդ կառչում է… Դու ծնվել ես արդյո՞ք, Թե՞ դա ինձ արդեն թվում է: | |
| |
Просмотров: 557 | |
Всего комментариев: 0 | |