******
Աշու՛ն, ինչու՞ ես կրկին դու թախծում, Ինչու՞ ես նրա մասին մտածում, Ու ստիպում ես ինձ, որ հիշեմ կրկին Մեր կապուտաչյա գարունն ու այգին: Հասկացի՛ր, աշու՛ն, որ նա էլ չկա, Դու իմ հարազա՛տ, իմ սիրո՛ վկա, Նա էլ չի գալու, էլ չի ժպտալու, Չէ՞ որ նա չկա, դարձել է ուրու: Մոռացի՛ր նրան, աշու՛ն իմ լալկան, Եվ ինձ էլ օգնիր մոռանալ նրան, Նրա պատկերը երբեք չհիշել, Ու չկարոտել, ու չկարոտել.... | |
| |
Просмотров: 481 | |
Всего комментариев: 0 | |