В категории материалов: 149
Показано материалов: 51-60
Страницы: « 1 2 ... 4 5 6 7 8 ... 14 15 »


Հաճելի սխալ չկա՝, սիրելի՝ս,

Կա հաճելի պահ, քաղցր ակնթարթ,

Որ մի կյանք արժե՝, գուցե՞....ավելի՜...

Կա խոր հագեցման երջանիկ մի պահ,

Երբ հրդեհվելը դառնում է պահանջ,

Երբ խենթությունը սիրո հետ ձուլվում,

Դառնում է հավատ հույսով արբեցած,

Ու երազները կարոտի թեւով-

Կախարդում են քեզ ամեն ակնթարթ...

Հաճելի սխալ չկա՝, սիրելի՝ս,

Երբ մարդու համար թանկ են գեղեցիկ, չքնաղ պահերը կյանքի...

Պահեր կան, որոնք մի ողջ կյանք արժեն...

Պահեր կան, արժեն մի հավերժություն
Стихи о любви | Просмотров: 537 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)

Թե գնում ես թող լուռ հեռացիր,
Ինձ կորցնում ես սակայն մի լացիր:
Որոշել ես մի կանգնիր անցիր,
Բայց մոռացիր ճամփան ետ դարձի:
Թե կարծում ես տխրելու եմ ,
ՈՒ ինչպես միշտ խնդրելու եմ,
Սխալվում ես սխալվում ես սիրելիս:

Գնա գնա հեռացիր,
Գնա գնա մի լավ ,մի լավ մտածիր
Ես հոգնել եմ ներելուց,
Ես փոխվել եմ, փոխվել եմ շատ վաղուց
Մեր մեջ դու եիր ,մեղավոր
Սակայն դա չէ,դա չէ,դա չէ կարեվոր:

Այն օրից ես չունեմ քուն դաթար
Ինձ խափելով դարձար ինձ ոտար
Սուտ խոսքերը քո վառ շուրթերիտ
Էլ չեմ կարող լսել ես նորից:

Стихи о любви | Просмотров: 659 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (1)

Եթե երբևէ հիշելու լինես

Դու նրանց ովքեր երազել են քեզ,

Նրանց հետ մեկտեղ չհիշես և ինձ

Ոչ նրա համար, որ ես նրանցից լավն եմ սիրելիս, այլ նրա համար, որ ես ուրիշ եմ...

ՈՒրիշ է եղել լացն իմ կարոտի, ցավն իմ կարոտի եղել է ուրիշ,

Ես քեզ սիրել եմ այլ կերպ, ուրիշ կերպ...

Ուրեմն եթե երբևէ հիշելու լինես դու նրանց ովքեր երազել են քեզ... հիշիր ինձ որպես անտառից հեռու մենավոր ծառի.

Ոչ նրա համար որ ես նրանցից վատն եմ սիրելիս, այլ նրա համար, որ ես ուրիշ եմ.........

Стихи о любви | Просмотров: 609 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (1)

Նուրբ գործվածքից բարակ մի շարֆ՝
Ահա թե ինչ է սերը,
Մեղմ գրկել է իմ ուսերը,
Փարվել է բաց պարանոցիս.
Պարզվում է, որ առանց սիրո ես միշտ մրսել եմ
Ու հիմա եմ հասկանում նոր
Այս թափանցիկ երազանքի հմայությունը,
Իսկ ինձ ասում են՝ հիմարություն է ՝
Չփաթաթես սերը բաց պարանոցիդ՝
Հազարներին նա խեղդել է,
Չի տարբերվում սերը օձից...
Стихи о любви | Просмотров: 459 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)

.. Գուցե սիրում եմ ես քեզ:
Չգիտեմ...
Գիտեմ միայն, երբ նայես՝
Քո հայացքից կհալվեմ:
Գիտեմ միայն, երբ ժպտաս՝
Արևի տեղ կընդունեմ:
Գիտեմ միայն, երբ կպչես՝
Կրակի պես կվառվեմ:
Գուցե սիրում եմ ես քեզ,
Չգիտեմ...
Ժամը դար է ինձ թվում,
Երբ գնում ես, հեռանում:
Իսկ երբ քեզ հետ եմ լինում՝
Դարը վայրկյան է դառնում...
Գուցե սիրում եմ ես քեզ:
Չգիտեմ...  Իսկ դո՞ւ ...
Стихи о любви | Просмотров: 479 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)

Ականջ արեք իմ մտքին,
Միակ սերը իմ սրտի,
Սերը ցավ է չունի քուն
Ցուրտ ձմեր է իմ սրտում:
Հիշողություն ծովի մեջ
Իմ մտքում ես դու անվերջ:
էլ  չեմ սիրի քեզ այնպես
Քո սիրուց եմ ամպել ես:
Ու ամպամած իմ հոգին
Պիտի տառապի կրկին:
Չեմ բուժի ես հույսերով
Սիրտս լիքն է  վերքերով:
Стихи о любви | Просмотров: 476 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)

Երբ գալիս ես, հպարտ անցնում,
Ու ինձ նույնիսկ չես նկատում,
Ինձ թվում է, թե նույն պահին
Սիրտս կամաց կանգ է առնում…
Ու նայում եմ քո հետևից,
Լցվաժ խանդով ցասումնալից,
Երկու կաթիլ լուռ արցունքներ
Գլորվում են իմ աչքերից…
Բայց զսպում եմ ես ինձ կրկին,
Արհամարհում հոգուս ձայնին,
Որոßում եմ քեզ մոռանալ,
Քեզ չսիրել ու հեռանալ…
Բայց երբ նորից դու անցնում ես,
Բաբախում է սիրտս ուժգին,
Եվ այդ ձայնը ինձ ասում է,
Որ սիրում եմ ես քեզ կրկին…
Стихи о любви | Просмотров: 614 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (1)

Վե՞րջ: Մի՞թե այս էր վերջը իմ և քո,
Մի՞թե այդ էր համբույրը վերջին,
Եվ կամ միթե քո հայացքը երող
Չի ողղվի էլ իմ թախծոտ աչէերին:

Վե՞րջ: Մի՞թե այս էր վերջը իմ ու քո,
Մի՞թե մայրամուտն էր դա մեր երազի,
Թե՞ սիրո կրակը մարող
Կբոցավառվի ու նոր թափ կառնի:

Չէ՛, ցնորքն է դա իմ երազների սոսկ,
Մոխիրն է մնացել վառված մեր սիրուց,
Եվ միայն մրմուրն է մեր սրտերում լոկ
Թողել իր հետքը անցյալի փոշուց:
Стихи о любви | Просмотров: 535 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)

Նորից գիշեր է, աստղալից երկինք,
Նորից լուսինն է բարձրացել երկինք,
Նորից մթություն, նորից տխրություն...
Շուրջբոլորս լուռ է, թախիծ է միայն,
Սիրտս ուրախ էր, իսկ հիմա ունայն:
Գիշերը նորից տիրեց իմ հոգում,
Հուշերը նորից տանջել են ուզում:
Ո՛չ, ես չեմ տանջվի հիմարիկի պես,
Կսպասեմ, որ աստղ ընկնի ձյան փաթիլի պես.
Աչքերս փակած երազանք կպահեմ,
Որ այդ հուշերից հոգիս ազատեմ,
Այդժամ սրտումս արեւ կլինի,
Գիշերը միայն շուրջս կտիրի...
Стихи о любви | Просмотров: 621 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)

Ինչու՞ չկա սիրո օրենք,
Որ խախտելիս քեզ բանտարկեին սիրող սրտում
Ու կապկպեին զգացմունքի նուրբ թելերով,
Որ քեզ համար խաղալիք են լոկ հիշեցնում:
Սիրո օրենք, որը երբեք չի գործելու,
Մեկ է ես քեզ, դու ուրիշին ես սիրելու,
Ի վերուստ է այդպես գրված,
Էլ ինչ օրենք, ինչ ասացվածք…
Երբ ասում ես սիրում եմ քեզ,
Դրոշմվում ես նրա մտքում
Ու խաղալը քո սրտի հետ,
Ինչպես խախտելը օրենքի,
Միայն հաճույք է պատճառում:
Ինչու՞ չկա սիրո օրենք,
Քեզ բանտարկեի սրտիս խորքում
Իմ նայվածքով կկողպեքեի հայացքը քո:
Ինչի՞ս է պետք այդ օրենքը,
Միևնույն է, պիտի խախտեիր,
Ավելի լավ է այդ
մենքը
Ձուլենք դառնա միայն
մեկը

Стихи о любви | Просмотров: 598 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)


Наверх