******
| Նորից գիշեր է, աստղալից երկինք, Նորից լուսինն է բարձրացել երկինք, Նորից մթություն, նորից տխրություն... Շուրջբոլորս լուռ է, թախիծ է միայն, Սիրտս ուրախ էր, իսկ հիմա ունայն: Գիշերը նորից տիրեց իմ հոգում, Հուշերը նորից տանջել են ուզում: Ո՛չ, ես չեմ տանջվի հիմարիկի պես, Կսպասեմ, որ աստղ ընկնի ձյան փաթիլի պես. Աչքերս փակած երազանք կպահեմ, Որ այդ հուշերից հոգիս ազատեմ, Այդժամ սրտումս արեւ կլինի, Գիշերը միայն շուրջս կտիրի... | |
|
| |
| Просмотров: 630 | |
| Всего комментариев: 0 | |