******

Ինչու՞ չկա սիրո օրենք,
Որ խախտելիս քեզ բանտարկեին սիրող սրտում
Ու կապկպեին զգացմունքի նուրբ թելերով,
Որ քեզ համար խաղալիք են լոկ հիշեցնում:
Սիրո օրենք, որը երբեք չի գործելու,
Մեկ է ես քեզ, դու ուրիշին ես սիրելու,
Ի վերուստ է այդպես գրված,
Էլ ինչ օրենք, ինչ ասացվածք…
Երբ ասում ես սիրում եմ քեզ,
Դրոշմվում ես նրա մտքում
Ու խաղալը քո սրտի հետ,
Ինչպես խախտելը օրենքի,
Միայն հաճույք է պատճառում:
Ինչու՞ չկա սիրո օրենք,
Քեզ բանտարկեի սրտիս խորքում
Իմ նայվածքով կկողպեքեի հայացքը քո:
Ինչի՞ս է պետք այդ օրենքը,
Միևնույն է, պիտի խախտեիր,
Ավելի լավ է այդ
մենքը
Ձուլենք դառնա միայն
մեկը

Категория: Стихи о любви | Добавил: Edo (21.05.09)
Просмотров: 599 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
r="0" cellpadding="2" cellspacing="1" width="80%">
Имя *: Email:
Код *:
Наверх