В категории материалов: 149
Показано материалов: 41-50
Страницы: « 1 2 3 4 5 6 7 ... 14 15 »


Գիտես հոգին ինչով է գեղեցիկ: Իր մաքրությամբ:

Երբ դու սիրում ես, բայց քեզ չեն սիրում, մի տխրիր,

դու հաղթել ես. չէ որ քո սերն այնքան մեծ է եղել,

որ նրա փոքր սրտում չի տեղավորվել...

Стихи о любви | Просмотров: 453 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)

Ինչու ասացեք, նոր հանդիպելիս,
Ոմանք անբիծ են իրենց ցույց տալիս,
Հակառակն է հետո դուրս գալիս:
Ովքեր իրար հետ կապրեին սրտանց,
Ինչու են հաճախ լինում անջատված,
Ուրիշների հետ, և չհասկացած,
Եվ ինչու ենք մենք մի պահ կուրանում,
Ինչու ենք միայն հետո իմանում,
Թե ով էր լավը, բայց ընտրեցինք ում:
Стихи о любви | Просмотров: 430 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)

Մի նայիր աչքերիս մեջ.
Դու այնտեղ ցավ ու վիշտ կտեսնես:
Մի թափանցիր հոգուս մեջ.
Դու այնտեղ խելագարին կհանդիպես:
Երբեք ու երբևէ մի զննիր հոգիս`
Այնտեղ դատարկ է նորից`
Չկա այնտեղ սեր,սիրո նշույլ
Կամ թե հույսի մի դուռ:
Ես խենթ եմ,
Իսկ դու` խենթի գերին:
Ես կարոտ եմ քո աչքերին,
Իսկ դու կարոտ իմ ձայնին:
Մի նայիր աչքերիս մեջ`
Դու այնտեղ ցասում ու սեր կտեսնես,
Մի թափանցիր հոգուս մեջ`
Դու այնտեղ սիրահարվածին կհանդիպես,
Երբեք ու եբևէ մի զննիր հոգիս,
Թե չէ գերի կընկնես նորից.
Գերի, որ երբեք չի ազատվի,
Գերի, որ ազատության լույս չի տեսնի,
Գերի, որ դաժան պատմությանը կենթարկվի,
Գերի, որին իմ սերը կփաղաքշի:
Стихи о любви | Просмотров: 624 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ...
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
Стихи о любви | Просмотров: 573 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)

Քեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա,
Ես կգամ քեզ մոտ -
Գուցե խենթացած սիրուց ու բախտից,
Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ,
Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի
Սևից ու ստից:
Սակայն իմացիր,
Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով.
Կգամ ինչպես կամ -
Սիրիր, ինչպես կամ -
Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր
Լուսապսակով,
Եղիր ինչպես կաս,
Սիրիր ինչպես կաս.
Քեզանից առաջ
Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս,
Դու եկար,
Եվ ես լցված եմ մի ծովի նման,
Բայց, աղաչում եմ,
Շողում խոսքերով ինձ մի ամոքիր,
Ատում եմ կեղծը -
Ինձ իսկականն է հարկավոր միայն:
Հրդեհ մի խաղա -
Եթե կրակդ մարել է իրավ.
Մի քաշվիր ցավից -
Խաբվելու ցավը ավելի է մեծ.
Ստից շնչահեղձ այս աշխարհի մեջ
Արի գոնե մենք չխաբենք իրար...
Стихи о любви | Просмотров: 616 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)

Ես համոզված եմ
Եթե իմ սիրտը ունենար լեզու
Չէր կարողանա դիմանալ ինձ պես

Չէր կարողանա լռել ինչպես ես
Ինչ անեմ? ինչպես ես նրան պահեմ:

Նա սպանում է ինձ,
Երբ տեսնում եմ քեզ թեկուզ շատ հեռվից,
Նա բաբախում է ուրախությունից,

Կարծես ուզում է դուրս գալի կրծքիցս
Ու ամբողջ ուժով գոռալ աշխարհում,
Որ սիրում է քեզ

Ու էլ չի կարող ապրել առանց քեզ,
Առանց քո սրտի ընկերակցության

Стихи о любви | Просмотров: 641 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (1)

ՈՒզում եմ ես, հոգիս բացեմ, ու քեզ ասեմ,

որ խենթի պես քեզ եմ սիրում,

ՈՒ առանց քեզ սիրտս կարծես

որբ է, մենակ, այս աշխարհում:

ՈՒզում եմ ասել կարոտի խոսքեր,

Գրկել քեզ ամուր, և կրծքիս սեղմել,

ՈՒզում եմ լինել հավետ քո սրտում,

Այնտեղ բնակվել մինչև կյանքիս վերջ

ՈՒզում եմ սիրել, ուզում եմ սիրվել,

ՈՒզում եմ քեզ հետ կյանքս ես կիսել

ՈՒզում եմ ապրել քո սիրո ներքո,

ՈՒզում եմ արբել համբույրներով քո:
Стихи о любви | Просмотров: 409 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 5.0/1 | Комментарии (0)

Ատում եմ սերը, եթե հիվանդ է,
Ատում եմ գույնը, եթե խամրած է,
Ատում եմ ձմեռը, երբ այն անձյուն է,
Եվ հարկադրված գարունն եմ ատում,
Երբ նա գալիս է, բայց անժամանակ:
Ատում եմ լացը
Քրքիջն եմ ատում,որը կեղծամն է իմ թոշնած հոգու.
Սիրել եմ ուզում, լոկ սիրել քնքուշ
Եվ կրկնակի սիրվել եմ ուզում
Բայց... Հավատս վաղուց կորել է անհետ:
Հեքիաթն եմ ատում, երբ այն մնում է լոկ թղթի վրա,
Լիալուսինը, երբ նա պատմում է սիրո պատմություն:
Եվ վերջ ի վերջո կարոտն եմ ատում
Որ վտիտ սիրտս դարձրած թիրախ` ճնծում է, խոցում
Անտարբեր ու բիրտ...
Ատում եմ կյանքր գորշ գույները ես
Ու տենչում ճերմակ, հեքիատային սեր ...
Стихи о любви | Просмотров: 675 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 5.0/1 | Комментарии (0)

Amenki mech du miakn es
Nerkin kyanqic du misht texyak es
Ur el lines du im @nkern es
Sirov kgovem du arjani es.
U te kyanq@ dajan lini
U mez iraric bajani
Khishenk mer orer@ bari
Inchpes eink irar huys u luys talis
Ev nor orvan paros talis.
Sern e ashxarhum amenatank@
Yurakanchuris mec erazank@
Uzum em sires erjanik lines
Zaves ko ser@ u misht pahpanes
Isk es vorpes kez sirox quyr
INCHEL VOR UZES KEZ HAMAR KANEM

CANKACAC PAHIN EL KEZ OGNOX KLINEM.

Стихи о любви | Просмотров: 583 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)

Ես քեզ սիրում եմ,
Բայց թաքցնում եմ,
Իսկ դու անտարբեր
Չես էլ նկատում,
Որ քո պատճառով
Կյանքս եմ փչացնում:
Բայց վերջ արդեն
Ինքս իմ մտքում
Անունդ եմ տալիս ու սեղմում սրտում,
Թաքցնում եմ սերս հոգուս խորքերում
Ու հոգուս խորքից զայրույթս հանում,
և ուրիշներին տեղի անտեղի
Կոպտում նեղացնում:
և գիտես ինչու՞,
Հենց նրա համար ,
Որ դառնություն զգան,
Իմ տանջված սրտի
Ցավը հասկանան:
Սառնությունը քո երբեք չեմ ների
Բայց ոչ մի անգամ ցավ էլ չեմ պատճառի.
Դու իմ մահն անգամ չես նկատի
Բայց քո մի փուշը մատի
Հազար մեխն է իմ սրտի:
Стихи о любви | Просмотров: 639 | Добавил: Edo | Дата: 21.05.09 | Рейтинг: 0.0/0 | Комментарии (0)


Наверх