******
Ատում եմ սերը, եթե հիվանդ է, Ատում եմ գույնը, եթե խամրած է, Ատում եմ ձմեռը, երբ այն անձյուն է, Եվ հարկադրված գարունն եմ ատում, Երբ նա գալիս է, բայց անժամանակ: Ատում եմ լացը Քրքիջն եմ ատում,որը կեղծամն է իմ թոշնած հոգու. Սիրել եմ ուզում, լոկ սիրել քնքուշ Եվ կրկնակի սիրվել եմ ուզում Բայց... Հավատս վաղուց կորել է անհետ: Հեքիաթն եմ ատում, երբ այն մնում է լոկ թղթի վրա, Լիալուսինը, երբ նա պատմում է սիրո պատմություն: Եվ վերջ ի վերջո կարոտն եմ ատում Որ վտիտ սիրտս դարձրած թիրախ` ճնծում է, խոցում Անտարբեր ու բիրտ... Ատում եմ կյանքր գորշ գույները ես Ու տենչում ճերմակ, հեքիատային սեր ... | |
| |
Просмотров: 677 | |
Всего комментариев: 0 | |