******
Երբ լիալուսնի ստվերն է փռվում, Աստղերին գերի երկնքի վրա. . . Երբ պատկերները միտքս են այրում, ԵՎ երբ հնչում է երգը մթության. . . Սրտիս անկյունում խարույկ է վառվում, Որն ինձ նետում է գիրկը լռության, Ինչ որ սպասումից շունչս է սառում, Արցունքն է դողում աչքիս կամարում: Մտքերիս ծառից սիրտս եմ պոկում, Ու շպրտում եմ գիրկն անվերջության, Որ անվերջի մեջ այն չհամրանա. Ու որ մոռանա համը ստրկության: Իսկ հոգիս փշոտ օդում գալարվում Ու փաթաթվում է ժպտացող սրտիս Որն ազատության կրակն աչքերում Իր գիրկն է առնում խենթամաշ հոգիս | |
| |
Просмотров: 558 | |
Всего комментариев: 0 | |