******
| Դե տրորիր դու այն հոգին, Որ սովոր է քո կոշիկին. . . Դե մոռացիր այն խոսքերը, Որ գերի են մոռացումին. . . Ուրախացիր այն ամենից, Ինչ սովոր է դառը լացի. . . Փորձիր փախչել այն մտքերից Որ կարված են խղճիդ դատին: Շտապիր խփել վայր ընկածին, Որ հազիվ էր ոտքի կանգնել, Ընդդիմացիր այն խոսքերին, Որ կփորձեն սխալդ դատել: Այս ամենից հետո մի քիչ, Մարդու նման փորձիր ապրել, ԵՎ հասկանաս գուցե այդժամ, Որ դու ոչինչ չես հասկացել. . . | |
|
| |
| Просмотров: 477 | |
| Всего комментариев: 0 | |