Որքան ցանկացա քեզ հեռու պահել,
Այնքան ավելի դու ինձ մոտեցար,
Սրտիդ դիմաց իմ սիրտը փակել,
Այնքան այլևս էլ չդիմացար:
Զուր էր ջանքերը, պայքարը քո դեմ,
Անզոր են բոլոր ուժերը վսեմ,
Սիրո դեմ չկա ոչ մի պատերազմ…
Դու վառեցիր կրակը սիրո,
Դու բորբոքեցիր կիրքը իմ մեջ,
Հիմա ինչու ես թողնում հեռանում,
Երբ ես պատրաստ եմ սիրել խենթի պես,
Նվիրել քեզ բոլոր օրերը, որ համարում էիր կորցրած անհետ,
Ինչու չես թողնում ասել խոսքերը, որ ցանկանում էիր լսել հավետ:
Գնում ես գնա, ոչինչ չունեմ կորցնելու…
Ոչինչ չունեմ կորցրած, բացի այնքան արցունքներից,
Որ թափվում էին ինչպես անձրև,
Բացի անքուն գիշերներից, որ անցնում էին տխուր, տձև:
Ոչինչ չունեմ կորցրած,
Միայն քեզ սիրող սիրտը այնքան շատ է փոքրացած,
Որ այլևս չի լինի սիրահարված…