Комментарии (15) Просмотров: 2160 Автор: Edo
Գիտեմ, դու հիմա ուրախ հիշում ես այսօրվա քո երջանիկ օրը: Իսկ ես, ես մենակ նստած գրում եմ այս տողերը ու երազում: Երազում եմ լսել քո ձայնը և ասել այն ամենը, ինչը համարձակություն չեմ ունեցել ասելու: Շատ կուզենայի կողքիդ լինեի, ինչպես առաջ էր, երբ ամեն մի քայլդ պատմում էիր և խորհուրդ հարցում: Զղջում եմ… զղջում եմ, որ չասացի. սիրում եմ քեզ… Ուղղակի մտածում էի (կամ էլ վախենում), որ դրանից հետո քեզ կկորցնեմ ընդմիշտ:
Ընդամենը 3 բառ, որը չկարողացա ասել և դրա համար հիմա տանջվում եմ, տխրում: Մյուս կողմից մտածում` գուցե ճիշտ վարվեցի, որ այդ զգացմունքներն իմ մեջ պահեցի… Դու հիմա երջանիկ ես և դա ինձ համար ամենակարևորն է…
3 բառը և այն զգացմունքները, որոնք ունեմ քո հանդեպ, ստիպեցին ինձ փոխվել…
Նորից գարուն է, ճիշտ նույն ժամանակը, երբ հանդիպեցի քեզ, բայց մի բան փոխվել է` դու այգում ես, ուրիշի կողքին…
Գիտեմ, պետք չէր գրել այս նամակը, բայց դու երբեք չես իմանա որ դա քեզ է հասցեագրված……
Наверх