Комментарии (4) Просмотров: 2052 Автор: Edo
Սերն իսկականից տարօրինակ բան է: Նա ապրում է յուրաքանչյուրիս սրտում:Ուղղակի, ոմանք դա ցույց են տալիս,իսկ ոմանք էլ` ոչ: Չեմ կարծում, լինի այնպիսի մեկը, ով դա զգացած չլինի: Նա թաքնված է ամենքիս մեջ ու ցանկանում է, որ գտնենք իրեն, նվիրենք այն մարդուն, ում արժանի ենք համարում:
Նա ունակ է շատ բաների` ստեղծել ու խոսել, սպասել ու համբերել: Միայն հասկանալով, թե ինչ է սերը, և զգացած լինելով տխրությունը և ուրախությունը, այդ ժամանակ յուրաքանչյուրը յուրովի է հասկանում ընդհանուր իմաստը սիրո` սիրել և լինել սիրված: Սերը մեր համար բացում է մի նոր աշխարհ, որը մենք չենք տեսել ու չենք էլ պատկերացնում: 
Ցավը, լացը, տխրությունը և ուրախությունը, անկեղծությունը և վստահությունը… և էլի շատ ու շատ բառեր հոմանիշ են սեր բառին, որն առանց այդ ամենի գոյություն չունի:
Ու թող մենք վախենանք կատարած սխալներից, դեբիլություններից, բայց եթե սիրում ես, անպայման անցնում ես դրանց միջով, որովհետև գիտես կա այն մեկը, ում համար արժե դրանք անել: Եվ ամեն մի էտապից մյուսին անցնելուց պետք չէ վախենալ, այլ` ….սիրեք իրար և եղեք երջանիկ….
Наверх