Սիրում եմ, թե ոչ? Ես էլ չգիտեմ,
Ինքս էլ չգիտեմ, ինչ կա իմ սրտում,
Գիտեմ, որ դու ես իմ աչքերի դեմ
Մտքիս թևերին նօրից դու ես, դու..
Գիտեմ, որ անվերջ քեզ եմ ես փնտրում,
Ստվերի նման հետևում եմ քեզ,
Ու քնած լինեմ, թե լինեմ արթուն,
Մտքով քեզանից անբաժան եմ ես...
Եվ քո զանգին եմ սպասում լարված,
Ականջս ձայնիդ շոյանքն է տենչում,
Երբ զանգի ձայն եմ լսում հանկարծ
Ինձանից առաջ սիրտս է վեր թռչում...
Սիրում եմ, թե ոչ? Ինքս էլ չգիտեմ,
Բայց հոգուս խորքում կա ինչ-որ մի բոց,
Ականջդ սրտիս հպիր դու թեթև,
Ու սիրտս կասի, սիրում եմ, թե ոչ...
|